
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և հութիների դեմ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը երկարաձգել է պատժամիջոցներն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և Եմենի ապստամբ հութիների «Անսար Ալլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։
Այս ցանկում ներառված են ԻՀՊԿ-ի հրամանատարի տեղակալ Մուհամմադ Ռեզա Ֆալլահզադեն, Սաիդ Ահմեդ Մուհամմադ ալ-Ջամալը, որը, ենթադրաբար, պատասխանատու է Իրանի կողմից հութիների ֆինանսավորման համար, և հութիների «Ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալ» Ալի Հուսեյն Բադրեդդին ալ-Հութին:
Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել նաև ԻՀՊԿ-ի երեք ստորաբաժանումներ։