
Հնդկաստանն ու ԱՄՆ-ն համատեղ կիբերանվտանգության ծրագիր կանեն

Մումբայում ԱՄՆ հյուպատոսությունը, համագործակցելով Մահարաշտրայի առևտրի, արդյունաբերության և գյուղատնտեսության պալատի (MCCIA) հետ, կենտրոնական Հնդկաստանում մեկնարկել է ԱՄՆ-Հնդկաստան կիբերանվտանգության առաջին ծրագիրը, որն ուղղված է երկու երկրների միջև ՏՏ կապերի ամրապնդմանը: Այդ մասին լրագրողներին ասել է Ամերիկայի գլխավոր հյուպատոս Մայք Հենքին։
Նրա խոսքով՝ նախաձեռնության նպատակն է համախմբել կիբերանվտանգության ոլորտի առաջատար փորձագետներին ամբողջ աշխարհում՝ աշխատատեղեր ստեղծելու և առաջադեմ լուծումներ մշակելու համար։