
Հայաստանում սուր շնչառական վարակներով հիվանդացության նվազում կա

2024 թվականի փետրվարի 19-25-ը Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության նվազում։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նշվում է, որ նվազումն արձանագրվել է հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում։
«Ընդհանուր դեպքերի 72%-ը 0-18 տարեկան երեխաներ են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ ՀՀ–ում շարունակում են շրջանառվել գրիպի Ա տեսակի H3N2 և H1N1 ենթատեսակները, այլ շնչառական վարակներից՝ պարագրիպի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի, մետապնևմովիրուսի, բոկավիրուսի և կորոնավիրուսային հիվանդության SARS-COV-2-ի հարուցիչներ։
Գրանցվում են համակցված վարակներ, ինչպիսիք են ռինովիրուսի և ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի, ռինովիրուսի և բոկավիրուսի հարուցիչները։