Հայաստանի և Հունաստանի նպատակն է պաշտպանել միջազգային իրավունքը․ Հունաստանի խորհրդարանի նախագահ

Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը ողջունել է  Նիկոլ Փաշինյանի այցը Հունաստան և ընդգծել երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունների փաստը: Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նա վստահեցրել է, որ այցի արդյունքում հայ-հունական հարաբերությունները էլ ավելի կամրապնդվեն և կուժեղանան։

« Պարոն վարչապետ, մենք երկու երկրներն ենք, որոնք սատարում են և աջակցում են միջազգային իրավունքին և բազում անգամ հարվածներ ենք ստացել մեր իրավունքների նկատմամբ։ Մենք համագործակցում ենք ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում, որի նպատակն է պաշտպանել միջազգային իրավունքը, որը միակ ձևն ու ձևաչափն է քաղաքակիրթ համագործակցության»,- ասել է Տասուլասը՝ ընդգծելով, որ պետք է կարողանալ հղել այն ուղերձը, որ միայն համագործակցությամբ և միայն նվիրված ու հավատարիմ մնալով միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին հնարավոր է գնալ առաջ և ունենալ այնպիսի բարեկամական և դաշնակցային հարաբերություններ, ինչպիսիք Հունաստանը ունի Հայաստանի հետ։

Հունաստանի խորհրդարանի նախագահը կարևոր է համարել արձանագրել, որ հանդիպմանը ներկա են նաև երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի անդամները՝ շեշտելով երկու երկրների խորհրդարանների միջև արդյունավետ համագործակցությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829