
Երևանում բախվել են ոստիկանական ավտոբուսը, Howo-ն, Ford-ն ու Opel-ը․ Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 14:50-ի սահմաններում Խանջյան փողոցից դեպի Ագաթանգեղոս փողոց՝ ժողովրդին հայտնի՝ «Մանկավարժականի» թունելում բախվել են երկաթե ամրաններով բարձված Howo մակնիշի բեռնատարը, Ford-ը, Opel-ն ու ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության զորքերի հաշվեկշռում հաշվառված մարդատար ավտոբուսը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան: