Թուրքիան նահաջել է պաշտպանական ոլորտի ֆինանսավորման հարցում

«Wisevoter» հետազոտական ընկերությունը հրապարակել է 2023-ին աշխարհում ամենամեծ ռազմական բյուջե ունեցող պետությունների ցանկը:

Թուրքիան զբաղեցրել է 23-րդ տեղը: Այդ երկրի պաշտպանական բյուջեն կազմել է 40 մլրդ դոլար, որից միայն 17-ը հատկացվել է ոստիկանությանը և ժանդարմերիային: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ցանկում առաջին տեղը զբաղեցնում է ԱՄՆ-ն (876.9 մլրդ դոլար), նրան հաջորդում է Չինաստանը (292 մլրդ դոլար), ապա՝ Ռուսաստանը (86.4 մլրդ դոլար):

Նշվում է, որ մինչ Թուրքիան շարունակում է հետադիմել նմանատիպ ցուցանիշներում, Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ, ինչպես նաև մի շարք այլ եվրոպական երկրներ շարունակում են իրենց ներքին համախառն արդյունքից (ՀՆԱ) ավելի շատ գումար հատկացնել ռազմական ոլորտին:

Դեռևս 2015 թվականին Թուրքիան ներառվել էր ՆԱՏՕ-ի անդամ այն 4 երկրի շարքում, որոնք աչքի էին ընկել պաշտպանական ոլորտին հատկացրած գումարների նվազեցմամբ:

Արդեն 2016-ից մինչև 2020-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիան հիշյալ ոլորտին հատկացրել է իր ՀՆԱ-ի (համախառն ներքին արդյունք) 2.4, 2021-ին 1.9, իսկ 2022-ին 1.2 տոկոսները:

Տեսանյութեր

Լրահոս