Բաժիններ՝

Անվտանգությամբ պայմանավորված՝ Կարմիր մահիկը Գազայում 48 ժամով կդադարեցնի գործունեություն

Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է Գազայի հատվածում 48 ժամով իր աշխատանքները դադարեցնելու մասին՝ անձնակազմի, ինչպես նաև բուժվող հիվանդների անվտանգությունը չապահովելու պատճառով։ Այս մասին կազմակերպությունը տեղեկացրել է X-ի միկրոբլոգում տարածած հայտարարության մեջ։

«Պաղեստինյան Կարմիր մահիկի ընկերությունը 48 ժամով դադարեցնում է Գազայի հատվածում բժշկական առաքելությունների համակարգման բոլոր ընթացակարգերը՝ հիվանդանոցներում, բժշկական կենտրոններում և հասարակության մեքենաներում շտապօգնության խմբերի, ինչպես նաև հիվանդների և վիրավորների անվտանգությունն ապահովելու անկարողության պատճառով», – նշված է հայտարարության մեջ:

Կարմիր մահիկը հայտնել է, որ այս որոշման պատճառը իսրայելական բանակի կողմից ՄԱԿ-ի կառույցների հետ համաձայնեցված ընթացակարգերի և համակարգման մեխանիզմների չկատարումն է։

Կազմակերպության պնդմամբ՝ չնայած այն բանին, որ գործողությունը համաձայնեցվել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի և իսրայելական իշխանությունների միջև, իսրայելցի զինվորականները յոթ ժամ պահել են իրենց շարասյունը, որն «Ալ-Ամալ» հիվանդանոցից վիրավորների էր տարհանում Ռաֆահ քաղաք:

Կարմիր մահիկից նշել են, որ իսրայելական բանակը բազմիցս կրակել է շտապօգնության մեքենաների վրա, կանխել մարդասիրական բեռներով ավտոշարասյունների շարժը դեպի Գազայի տարբեր շրջաններ, ինչպես նաև կալանավորել են կազմակերպության աշխատակիցների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս