
Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե ՀՀ-ում ապրող հայերի, այլ հայկական սփյուռքի հետ․ Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
Նա նշեց, որ Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ.
«Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե Հայաստանում ապրող հայերի, այլ Եվրոպայի և Ամերիկայի հայկական սփյուռքի և այս տարածաշրջանում խաղաղություն չցանկացող շրջանակների հետ։
«30 տարի հայկական օկուպացիայի տակ գտնվող Ղարաբաղի շրջանն ազատագրվել է 44 օրում»։
Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ ինքը կընդունի դա, մեծ դժգոհություն առաջացրեց հատկապես հայկական սփյուռքի կողմից։
«Հայաստանն այլ շանս չունի, քան այս տարածաշրջանում Ադրբեջանի հետ խաղաղ և համերաշխ ապրելու».