Ուկրաինայում իրավիճակը առաջիկա ամիսներին կարող է որոշվել

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության ելքը կարող է որոշվել առաջիկա ամիսներին, ուստի Բրյուսելը պետք է ավելի մեծ աջակցություն ցուցաբերի Կիևին։

«Եթե մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դիմադրի, մենք պետք է նրան ավելի շատ և ավելի արագ օգնենք», – պնդում է նա իսպանական El País թերթին տված հարցազրույցում: Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պատերազմի արդյունքը կարող է որոշվել առաջիկա ամիսներին: Դիմադրել նշանակում է՝ հաղթել»։

Խոսելով ԱՄՆ նախագահի պաշտոնում վերընտրվելու թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարությունների մասին՝ Բորելը նշել է. «Սարսափելի է, որ նա Ռուսաստանին առաջարկում է հարձակվել այն երկրների վրա, որոնք չեն կատարում նրա պայմանները»։

Տեսանյութեր

Լրահոս