Բաժիններ՝

Գարիկ Գալեյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, նա ստենտավորման կարիք ունի. «Փաստինֆո»

Գարիկ Գալեյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Որդիների Կանչ» ՀԿ-ի նախագահ Արա Ռոստոմյանը։ «Իմ տեղեկություններով՝ կինը երեկ երեկոյան է իր մոտ եղել, դեռ այնքան չի մեղմացել առկա խնդիրները, որ հնարավոր լիներ գործողություններ իրականացնել՝ դեռ այդ վիճակում չէ։ Հիմա նույն ստուգումները նաև երկուշաբթի առավոտյան կլինեն, եթե կրիտիկական վիճակից դուրս եկած լինի, ապա մինչև օրվա վերջ գործողությունները կանեն։ Թեև Գարիկը գիտակցության է, բայց վիճակը դեռ կայուն չէ, միջամտությունը դեռ չեն կարողանում անել»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այս պահին Գալեյանի մոտ արդեն 5 ստենդ կա տեղադրված, նա ևս 2-ի կարիքն ունի, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա»։

Նախօրեին հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Նա հայտնել էր, որ վերջին դատական նիստով Գարիկ Գալեյանի խափանման միջոցի ժամկետը երկարաձգելուց և դրանով իսկ նրան Եռաբլուր զինվորական պանթեոն այցելելն արգելելուց հետո, Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է:

«Ինֆարկտ» նախնական ախտորոշմամբ՝ Գալեյանը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ և ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Առողջական վիճակն այն աստիճան ծանր է, որ առժամանակ հնարավոր չէ վիրահատական միջամտություն կատարելը»,- գրել էր փաստաբանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս