
Կրակոցներ և դանակահարություն՝ Երևանի էլիտար շենքի բակում

Այսօր ժամը 17։25-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակ փողոցի 8/1 հասցեում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Shamshyan-ի հաղորդմամբ՝ շտապօգնության մեքենայով նշված վայրից 43-ամյա մի տղամարդու հիվանդանոց են տեղափոխել, սակայն նա դանակահարված է եղել։
Դեպքի վայրում հայտնաբերվել են ատրճանակից կրակված 2 պարկուճ, արնանման հետքեր։