Ինչու են տղամարդիկ ճաղատանում. բժիշկը մի քանի գլխավոր պատճառ է բացահայտել
Տղամարդկանց ճաղատության պատճառները «Իզվեստիա»-ի հետ զրույցում բացահայտել է բժիշկ Ստանիսլավ Իոնովը։
Նրա խոսքով՝ խնդիրը, ի թիվս այլ բաների, կապված է տեստոստերոնի մակարդակի նվազման հետ։
«Տղամարդկանց մոտ 50-60 %-ը տառապում է ճաղատությունից: Բնական ալոպեկիայի (մազաթափություն) դեպքում մազերը սկսում են թափվել 50 տարեկանից հետո. դա պայմանավորված է տարիքային էնդոկրինի անհավասարակշռությամբ և արական հորմոնի՝ տեստոստերոնի մակարդակի նվազմամբ, որն առաջացնում է դիհիդրոտեստոստերոնի մակարդակի անկում և խանգարում»,- ըստ shantnews-ի՝ պարզաբանել է փորձագետը։
Այս դեպքում ֆոլիկուլները ձևավորվում են ավելի փոքր քանակությամբ կամ ընդհանրապես չեն ձևավորվում: Մազաթափությունն ամենից հաճախ տեղի է ունենում գլխի հետևի մասում և ճակատային հատվածում, հավելել է նա։
Պրոֆեսորը նաև նշել է, որ դեռ մանկուց կարելի է սկսել մազաթափվել։ Օրինակ, երբեմն դա տեղի է ունենում փոխանցված վիրուսների պատճառով: Պարզ թեստերը կարող են բացահայտել մազաթափության պատճառը։ Անպայման պետք է դիմել մաշկաբանի կամ տրիկոլոգի, եզրափակել է նա։