«Տղեք ու աղջիկներ, շոու բիզնեսի աստղերից ասֆալտ փռելու բրիգադ եմ հավաքում, որ ձեր համար սեփական ճամփա գցենք մինչև աերոպորտ». Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրեմն մի հատ հետաքրքիր բան պատմեմ ձեզ:)) 2018-ի հունիսի 1-ից մի քանի օր առաջ նիկոլական դարձած մի աշխուժակ զանգահարում էր շոու բիզնեսի ներկայացուցիչներին և խնդրում, որ տեսաձայնագրությամբ շնորհավորեն Նիկոլի ծնունդը:

Ձեր իմացած շոու բիզնեսի մոտ 70%-ը մեծ սիրով և հուզառատությամբ դա արել էին, իսկ հոլովակը մոտ 10 րոպե տևողությամբ հայտնվեց համացանցում հենց հունիսի 1-ին:

Հետո այն անհայտացավ:)) Բայց իմ մոտ պահպանված է:

Ասածս ինչ է: Տղեք ու աղջիկներ, շոու բիզնեսի աստղերից ասֆալտ փռելու բրիգադ եմ հավաքում, որ ձեր համար սեփական ճամփա գցենք մինչև աերոպորտ, թե չէ սրանց ծնունդներին ու հարսանիքներին երգելը ոնց որ բանի տեղ չի անցնում:)) Հա, չմոռանաք շինհրապարակում էն սպիտակ դուխով մայկեկը հագնեք»:

Տեսանյութեր

Լրահոս