
«Փաշինյանի սիրտը «Ալեքսանդրապոլ-2» է ուզում. արևմտյան ո՞ր մայրաքաղաքում է նա գրելու իր լուզեր քաղաքականության մասին պատմող հուշերը». Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի սիրտը «Ալեքսանդրապոլ-2» է ուզում…
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել France24-ին: Հիմնական թեզերը կարդացի:
Այս մարդը մնացել է նույն պրիմիտիվ ընկալումների պատանդը: Նա կարծում է՝ ինչքան ուժեղ Ռուսաստանին քարկոծի, այնքան ուժեղ աջակցություն կստանա Արևմուտքից:
Փաշինյանի այս արկածախնդրությունը խրախուսվում է արևմտյան շահախմբերի կողմից, ինչի գինը վճարելու ենք մենք: Ոչ այնքան հեռավոր 1920-ի օրինակով:
Փաշինյանի լեզվով ասեմ՝ նա ամեն ինչ անում է, որ «երկու ցուլերից» բացի՝ մեր ճանապարհին կանգնի նաև մի «արջ»:
Կարճ ասած՝ Փաշինյանի սիրտը «Ալեքսանդրապոլ-2» է ուզում, մնում է գուշակել, թե հետո ո՞ր արևմտյան մայրաքաղաքում է նա գրելու իր լուզեր քաղաքականության մասին պատմող հուշերը»: