Ալեքսեյ Նավալնիի մորը ցույց են տվել որդու մարմինը
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մորը՝ Լյուդմիլա Նավալնային ցույց են տվել որդու մարմինը։ Այս մասին Նավալնայան հայտնել է հրապարակված տեսաուղերձում։
Նրա խոսքով ՝ իշխանությունները պայմաններ են դրել, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Նավալնին։
«Քննիչները պնդում են, որ մահվան պատճառը հայտնի է, նրանք ունեն բոլոր բժշկական և իրավական փաստաթղթերը։ Ըստ օրենքի, նրանք պետք է անմիջապես ինձ տային Ալեքսեյի մարմինը, բայց մինչ այժմ դա չեն արել: Փոխարենը նրանք շանտաժի են ենթարկում ինձ և պայմաններ դնում, թե որտեղ, երբ և ինչպես պետք է հուղարկավորվի Ալեքսեյը,- ասել է Լյուդմիլա Նավալնայան։
Քաղաքական գործչի մոր խոսքով ՝ քննիչները ցանկանում են գաղտնի թաղել Նավալնիին եւ սպառնում են նրան, եթե նա չհամաձայնի դրան։