
Ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին

Փետրվարի 21-ին, ժամը 12.45-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 76-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ» և «Օպել» մակնիշի մեքենաներ: «Օպելի» 45-ամյա ուղևոր Արթուր Ավետիսյանը մահացել է, իսկ 55-ամյա վարորդը և 36-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն: