Պատերազմի հավանականությունը մշտապես եղել է ու կա. Գևորգ Պապոյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հույս հայտնեց, որ Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպմամբ հայ-ադրբեջանական բանակցությունների փուլն Արևմուտքում վերսկսվում է։
«Մենք շատ ենք Ադրբեջանից լսում մեկ բան, բայց հետո, երբ վերադառնում են Բաքու, հարցազրույց են տալիս ու բոլորովին ուրիշ բան են ասում։ Եթե նկատում ենք, վերջին 30 տարում այդ ձեռնագիրն անընդհատ կա։ Հուսով եմ, որ տեղի կունենա նախ արտգործնախարարների հանդիպում, որից հետո գործընթացը ողջ թափով կվերսկսվի»,- նշեց Գևորգ Պապոյանը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, որ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Գևորգ Պապոյանն ասաց, որ ամբողջ խնդիրն այն է, որ տարածքային ամբողջականություն պաշտպանելը դա Ուկրաինայի համար չէ, այլ Հայաստանի։
«Եթե դու կասկածի տակ ես դնում մեկի տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է, որ շատ լեգիտիմ է, երբ մեկն էլ քո տարածքային ամբողջականությունն է կասկածի տակ դնում։ Նրբությունները պետք է հասկանալ, սա Ռուսաստանի դեմ չէ, Ուկրաինայի կողմ չէ, սա Հայաստանի համար է»,- հավելեց իշխանական պատգամավորը։
Խոսելով պատերազմի հնարավոր վերսկսման մասին, Գևորգ Պապոյանն ասաց, որ պատերազմի հավանականությունը միշտ էլ եղել է ու կա, իսկ այն չեզոքացնելու համար Հայաստանն Ադրբեջանի հետ վարում է խաղաղության բանակցություններ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում