
ՀՀ դատախազությունը պահանջում է ավելի քան 15 մլրդ դրամ բռնագանձել նախկին փոխնախարարից

ՀՀ դատախազությունը պահանջում է տրանսպորտի և կապի նախարարի նախկին տեղակալ Հայկ Ճշմարիտյանից հօգուտ պետության բռնագանձել 15 մլրդ դրամը գերազանցող գումար։ Այս մասին հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը փետրվարի 15–ին վարույթ է ընդունել դատախազության` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 99–րդ հայցադիմումը:
Դատախազությունը պահանջում է Հայկ Ճշմարիտյանից և նրան փոխկապակցված անձանցից ՀՀ–ի պետք է բռնագանձել.
- 7 անշարժ գույք,
- 1 տրանսպորտային միջոց,
- 2 իրավաբանական անձանցում մասնակցություն,
- 5 մլրդ 767 մլն 369 հազար դրամ՝ որպես գույք, որը փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել,
- 10 մլրդ 70 մլն 529 հազար դրամ՝ որպես ստացված ապօրինի եկամուտների և միջոցների մնացորդ: