Ալիևը Թուրքիայում է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով մեկնել է Անկարա։ Փետրվարի 19-ին նախատեսվում է հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Երկու երկրի առաջնորդները քննարկելու են հարցեր երկկողմ հարաբերությունների և դրանց խորացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:

Օրակարգում են լինելու նաև տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող վերջին զարգացումները:

Հանդիպումից հետո նախատեսվում է համատեղ մամուլիս ասուլիս:

Նշենք, որ հիշյալ այցը նախագահ վերընտրվելուց հետո Ալիևի առաջին օտարերկրյա պաշտոնական այցն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829