Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են «Mercedes-Benz» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ
Փետրվարի 17-ին, ժամը 22։14-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ոսկետափ գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 37-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» (վարորդ՝ Ա․ Ս․, ծնվ.1998 թ.) և «VAZ» (վարորդ՝ Ս․ Բ․, ծնված 2000 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Հ․ Ի․-ն (ծնված 1972 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։