
Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են «Tesla»-ն ու շտապօգնության ավտոմեքենան․ վերջինը կողաշրջվել է, բուժքույրերն ու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց․ Shamshyan.com

Փետրվարի 17-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում Կոմիտասի պողոտա – Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են «Tesla» մակնիշի և շտապօգնության ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և տեղում իրականացրել հերթապահություն։
Կայքի տեղեկություններով վիրավորները շտապօգնության բուժքույրերն են ու վարորդը, շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «ԲԵՍՏ ԼԱՅՖ» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։