
Ալեքսեյ Նավալնին մահացել է կալանավայրում

Յամալո-Նենեցյան օկրուգի FSIN վարչությունը հայտնել է գաղութում Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«2024 թվականի փետրվարի 6-ին թիվ 3 ուղղիչ գաղութում դատապարտյալ Նավալնի Ա.Ա.-ն զբոսնելուց հետո իրեն վատ է զգացել՝ գրեթե անմիջապես կորցնելով գիտակցությունը։ Անմիջապես ժամանել են հիմնարկից բուժաշխատողներ և շտապօգնության խումբ է կանչվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, սակայն դրական արդյունք չեն տվել։ Շտապօգնության բժիշկները հաստատել են դատապարտյալի մահը։ Մահվան պատճառները պարզվում են»,– հաղորդում է դաշնային քրեակատարողական ծառայությունը։