Բաժիններ՝

Formula VC-ն ներդրում է կատարել Waveye ստարտափում

Formula VC վենչուրային ֆոնդը 250 հազար դոլարի չափով ներդրում է կատարել Waveye ստարտափում։

Waveye-ը զբաղվում է նոր սերնդի mmWave ռադարների մշակմամբ՝ ինքնավար մեքենավարման, ինչպես նաև արդյունաբերական և սպառողական կիրառությունների համար:

VC վենչուրային ֆոնդից տեղեկացրին՝ սա վենչուրային ֆոնդի պորտֆոլիոյում թվով 16-րդ ստարտափն է։ Ընդհանուր առմամբ Formula VC-ն 2,5 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում է կատարել հայկական ստարտափներում։

«mmWave ռադարների հեռանկարը խոստումնալից է, և մենք ուրախ ենք աջակցել Waveye ստարտափին»,-նշել է Formula VC վենչուրային ֆոնդի գործընկեր Կարեն Վարդանյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս