Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը կպայքարի Եվրոպայի առաջնության իր 7-րդ ոսկե մեդալի համար
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել ԵԱ-ի եզրափակիչ:
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արթուր Ալեքսանյանը մրցեց չեզոք դրոշի ներքո հանդես եկող Աբուբակար Խաշլախանաուի հետ: Ալեքսանյանը հաղթեց 5:1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ:
Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր է: Նա դարձել է Եվրոպայի 6-ակի, աշխարհի առաջնությունների քառակի չեմպիոն, Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր է: