Բաժիններ՝

Շուրջ 30 ավտոբուսներ շուտով կհամալրեն երևանյան երթուղիները. կայացել է ավագանու հերթական նիստը

Մայրաքաղաքի ավտոբուսային հավաքակայանը համալարվել է ևս 30 նոր մեքենաներով: Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, ավագանու հերթական նիստում համայնքին մատակարարված ավտոբուսների շահագործումը հանձնվել է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրլ է, որ համայնքն ընթացիկ տարում նախատեսում է 8,5 մետրանոց շուրջ 200 ավտոբուս ձեռք բերել, հետագայում՝ նաև 18 մետրանոց 250 էլեկտրական ավտոբուս։

«Հաշվի առնելով միասնական տոմսային համակարգի ներդրման նախագծի վերաբերյալ կառուցողական քննադատությունները, առաջարկներն ու հանրային լայն քննարկումները՝ հարցը հանվեց ավագանու նիստի օրակարգից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 2-րդ փողոցը՝ նրբանցքով, այսուհետ կանվանակոչվի հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի, Քանաքեռի 3-րդ փողոցը՝ հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի, Քանաքեռի 8-րդ փողոցը՝ հայ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի և Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 8-րդ փողոցը՝ դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի անվամբ:

Նշվում է, որ Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 12-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս