
Արթուր Ալեքսանյանը ԵԱ-ի կիսաեզրափակիչում է

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի ոսկե մեդալակիր դուրս եկավ Եվրոպայի ընթացիկ առաջնության կիսաեզրափակիչ:
97 կգ քաշում Օլիմպիական խաղերի չեմպիոնը հաջորդաբար հաղթեց Թուրքիան և Նիդերլանդները ներկայացնող մարզիկներին` համապատասխանաբար 9:1 և 8:3 հաշվով: Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ:
Պայքարի մեջ են մտել նաև Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչները։
60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթեց հույն Իլիաս Զաիրակիսին: 67 կգ քաշում Սլավիկ Գալստյանը հաղթանակով մեկնարկեց` առավելության հասնելով շվեդ Նիկլաս Օեհլենի նկատմամբ (12:4), սակայն քառորդ եզրափակիչում զիջեց Ռուսլան Բիչուինին 8:0 հաշվով: Գալստյանը կշարունակի պայքարը, եթե Բիչուինը դուրս գա եզրափակիչ:
72 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը պարտություն կրեց անդրանիկ գոտեմարտում` զիջելով խորվաթ Դոմինիկ Էտլինգերին:
82 կգ քաշում Կարեն Խաչատրյանն առավելության հասավ խորվաթ Ֆիլիպ Ցավիչի նկատմամբ 8:6 հաշվով: