Բաժիններ՝

«Համեռի» վարորդին դատարանը տնային կալանք չի տվել

«Համեռի» կարգազանց վարորդը կմնա կալանքի տակ. նման որոշում է կայացրել Վերաքննիչ քրեական դատարանը։

Վերաքննիչ դատարանում քննվել է 2023 թվականի նոյեմբերի 17-ի առաջին ատյանի դատարանի` կալանքի ժամկետի երկարացման դեմ բողոքը, որը մերժվել է դատավոր Լուսինե Աբգարյանի կողմից։

Ամբաստանյալի պաշտպանը միջնորդել է դատարանին այլընտրանքային խափանման միջոց կիրառել` տնային կալանք։ Այդ մասով դատարանը մերժման հիմնավորման մեջ նշել է. «Դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում անազատության հետ չկապված խափանման միջոցները, մասնավորապես մեղադրյալի պաշտպան Զ.Հակոբյանի միջնորդությունը՝ մեղադրյալի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց տնային կալանք կիրառելու վերաբերյալ՝ քննության տվյալ փուլում դատարանը գտնում է, որ ի զորու չեն կանխել Գեղամ Արթուրի Սահրադյանի ոչ իրավաչափ վարքագիծը՝ նրան ազատ արձակելու դեպքում»։

Բացի սա, Երևանի առաջին ատյանի ընդհանուր  իրավասության դատարանը վերջերս Գեղամ Սահրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել է 3 երեք ամիս ժամանակով՝ մինչև 2024 թվականի ապրիլի 20-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների և քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել:

Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս