Բաժիններ՝

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել Էդիտա Գզոյանը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում, որը կայացել է փետրվարի 12-ին, գաղտնի քվեարկությամբ, միաձայն թանգարան-ինստիտուտի տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թվականներին թանգարան-ինստիտուտի ավագ, 2018-ից առաջատար գիտաշխատող, 2018-ից գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը։

Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել թանգարան-ինստիտուտի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստին ներկա են եղել Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացել են միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանել է նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվել են հընթացս հարցեր կապված Հիմնադրամի գործունեության հետ:

Էդիտա Գզոյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ասել, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս