Արթուր Աթաբեկյանը՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որում նշվում է․Հիմք ընդունելով Սահմանադրության 166-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև Ազգային ժողովի 2024 թվականի փետրվարի 8-ի «Արթուր ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածու ընտրելու մասին» ԱԺՈ-84-Ա որոշումը.
Արթուր ԱԹԱԲԵԿՅԱՆԻՆ նշանակել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր: