ԱՄՆ կոնգրեսը հավանություն է տվել F-16-ների մատակարարմանը Թուրքիա

ԱՄՆ կոնգրեսը որոշել է հաստատել Թուրքիային 40 միավոր նոր F-16 կործանիչներ վաճառելու և գործող F-16 կործանիչների արդիականացնելու գործարքը։ Այս մասին հայտնել է Անկարայում ամերիկյան դեսպանատունը X միկրոբլոգի իր էջում։

«Կոնգրեսի այս շաբաթվա որոշումը՝ հավանություն տալու Թուրքիայի կողմից 40 նոր և 79 արդիականացված F-16 ինքնաթիռների ձեռքբերմանը, մեծ առաջընթաց է»,- նշվել է դեսպանատան հայտարարության մեջ:

Իր հերթին թուրքական իշխանամետ «Hurriyyet» թերթի փոխանցմամբ՝ այդ կործանիչների մատակարարումը կարող է, սակայն, ձգձգվել մինչև 2028 թվականը։ Պատճառը պատվերների մեծ քանակն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829