Բաժիններ՝

98 հոգի գրանցվել է 20 միլիոն դրամ արժեցող 00 ՕՕ 000 պետհամարանիշը գնելու համար

Փետրվարի 1-ից ավտոմեքենաների «գոլդ» համարանիշների գործարկված էլեկտրոնային աճուրդի հարթակում այս պահին 610 հայտ կա։

Այդ մասին, ըստ tert.am-ի՝ տեղեկացնում է auction.mia.gov.am համակարգը։

Ամենամեծ մրցակցությունը (98) ամբողջությամբ զրոներով՝ 00 ՕՕ 000 պետհամարանիշի դեպքում է, սկզբնական գինը՝ 20 միլիոն դրամ (50 հազար դոլար): Թիվը կարող է փոխվել, գրանցումները հարթակում դեռևս շարունակվում են։
Համարների սեփականատերները որոշվելու են աճուրդի միջոցով, մինչև մեկնարկը համարանիշները ձեռք բերող անձինք մասնակցելու են քվեարկությանը, առաջին քվեարկողների քանակով կձևավորվի առաջին աճուրդին մասնակցող համարանիշների ցանկը։ Աճուրդի մասնակցության պայմաններից է արժեքի հինգ տոկոսի կանխավճարը։

Քվեարկությունը սկսվել է փետրվարի 2-ին և կշարունակվի մինչև փետրվարի 12-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829