Բաժիններ՝

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է շատ և քիչ բնակեցված շրջանների տվյալները

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է Թուրքիայի ամենաշատ և ամենաքիչ բնակեցված շրջանների տվյալները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ` Ստամբուլ նահանգի, որտեղ ապրում է երկրի բնակչո Էսենյուրթ շրջանը 2023-ի վերջի դրությամբ 978․000-ը գերազանցող բնակչությամբ շարունակում է մնալ Թուրքիայի ամենաբնակեցված շրջանը։ Նշվում է, որ այնտեղ է բնակվում երկրի բնակչության շուրջ 18․34%-ը։

Այս ցուցանիշով Էսենյուրթը գերազանցել է 57 շրջանների բնակչությանը։ Էսենյութին հաջորդում է Գազիանթեփ նահանգի Շահինբեյ շրջանը՝ 939․000 բնակչությամբ, իսկ երրորդ տեղում Անկարա նահանգի Չանքարա շրջանն է՝ բնակչության 937․000 թվաքանակով։

Ամենաշատ բնակեցված շրջանների հետ մեկտեղ հրապարակվել են նաև ամենաքիչ բնակեցված շրջանների տվյալները։

Ամենաքիչ բնակեցված շրջանների թվում 1-ին տեղում Քոնիա նահանգի Յալըհույուք շրջանն է՝ 1854 բնակչությամբ, որին հաջորդում է Աֆյոնքարահիսար նահանգի Քըզըլորեն շրջանը` 2107 բնակչությամբ։ Իսկ Թուրքիայի ողջ բնակչությունը 2023 թվականի դրությամբ կազմել է 85 մլն 372․000, որից 42․734071-ը (50.06%) կազմում են տղամարդիկ, իսկ 42․638306-ը՝ (49.94) կանայք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս