Պուտինի՝ Թուրքիա այցի ժամկետը որոշված ​​չէ. Պեսկով

Թուրքիա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի համաձայնեցումը շարունակվում է, ստույգ ժամկետներ առայժմ չկան։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ո՛չ, դա (խմբ․՝ այցի ժամկետը) դեռ որոշված ​​չէ: Իրոք, այցը քննարկվել է, կա ըմբռնում, որ մենք դրան պատրաստվում ենք: Հենց որ ժամկետները (որոշվեն)՝ հաշվի առնելով, իհարկե, ընտրական ցիկլը մեզ մոտ և Թուրքիայի նախագահի լարված աշխատանքային գրաֆիկը, հենց որ այդ ժամկետները համաձայնեցվեն, մենք մեր գործընկերների հետ միասին կհայտարարենք դրա մասին», – Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ զանգվածային լրատվամիջոցները հաղորդել էին, որ Պուտինի այցը Թուրքիա կարող է կայանալ փետրվարի 12-ին։ Սակայն փետրվարի 7-ին տեղեկություններ տարածվեցին, որ Պուտինի այցը հետաձգվել է, սակայն հետաձգման պատճառները հայտնի չեն։

Տեսանյութեր

Լրահոս