Նիդեռլանդներում սառեցվել են ավելի քան 660 միլիոն եվրոյի ռուսական ակտիվներ
Նիդեռլանդներում հունվարի 11-ի դրությամբ սառեցվել են Ռուսաստանից ֆիզիկական և իրավաբանական անձանց ավելի քան 660 միլիոն եվրո գումարի ակտիվներ: Այդ մասին Նիդեռլանդներում ՌԴ դեսպան Վլադիմիր Տարաբրինը հայտնել է «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
«Նիդեռլանդները ձգտում է լինել Եվրամիության հակառուսական նախաձեռնությունների առաջնագծում: Դա վերաբերում է նաև մեր երկրի դեմ միակողմանի սահմանափակող միջոցների պահպանումը վերահսկելու ջանքերին: Հունվարի 11-ի դրությամբ այստեղ սառեցվել են ֆիզիկական և իրավաբանական անձանց ավելի քան 660 միլիոն եվրո գումարի ֆինանսական ակտիվներ», – ասել է դեսպանը։
2022 թ․ փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների ընթացքում ԵՄ երկրները, Մեծ յոթնյակի երկրները և նրանց մի շարք գործընկերներ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ սառեցնելով իրենց երկրներում գտնվող ռուսական ակտիվները։ ԵՄ անդամ երկրները մտադիր են ռուսական սառեցված ակտիվների եկամուտն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը։