Բելառուսը 5 գերմանական հովվաշուն է նվիրել Հայաստանի ՆԳՆ-ին

Բելառուսի ներքին գործերի նախարարությունը 5 գերմանական հովվաշուն է նվիրել Հայաստանի ներքին գործերի նախարարությանը։

Կառավարության նիստում որոշում կայացվեց ընդունել Բելառուսի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից նվիրատվության կարգով հանձնված ծառայողական շներին։ Խոսքը «Արչի», «Նիկո», «Կերի», «Բլեիզ» և «Արմա» անուններով գերմանական հովվաշների մասին է։

Նշվում է, որ Բելառուսի նվիրատվությունն ընդունելու արդյունքում կբարելավվի Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայության վարչության շնավարժության բաժնի գործունեությունը, հնարավորություն կընձեռի համալրել ավելի երիտասարդ և որակական հատկանիշներով օժտված շներով։

Տեսանյութեր

Լրահոս