Բաժիններ՝

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ամռանն ԱՄՆ-ում ընկերական մրցաշարի կմասնակցի

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ամռանը ընկերական մրցաշարի կմասնակցի ԱՄՆ-ում: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

Հայաստանի ազգային հավաքականը հունիսի 21-23-ը կմասնակցի ընկերական մրցաշարի Լոս Անջելեսում: Մրցակից երկրներն են Իռլանդիան և Գվատեմալան:

Այլ մանրամասները դեռևս հայտնի չեն:

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը 2024 թվականի փետրվարին մեկնարկելու է աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում: C ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ավստրիայի և Ալբանիայի թիմերը (22.02.2024 Ավստրիա-Հայաստան, 25.02.2024 Հայաստան-Ալբանիա, 24.11.2024 Հայաստան-Ավստրիա, 20.02.2025 Ալբանիա-Հայաստան):

Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում է 10 հավաքական՝ ընդգրկված 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս