Բաժիններ՝

«Վան»-ը սերբ նոր պաշտպան ունի

Չարենցավանի «Վան» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում:

Այս մասին հայտնում է «Վան»-ի մամուլի ծառայությունը: Չարենցավանի «Վան» է տեղափոխվել սերբ պաշտպան Նեմանյա Կոյչիչը։

26-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել սերբական «Պրոլետար», «Նովի Սադ», «Հայդուկ 1912 »,«Կաբել», արաբական «Ալ Բուխիրյահ» ակումբում։

Կոյչիչը «Վան» է տեղափոխվել «Նովի Պազար» ակումբից, պայմանագիրը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը։

Հայաստանի ֆուտբոլի առաջնության երկրորդ հատվածը կվերսկսվի փետրվարի 22-ին: Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակներում կկայանան «Շիրակ»-ԲԿՄԱ, «Նոա»-«Ուրարտու», «Ալաշկերտ»-«Վան», «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ», «Արարատ»-«Վեստ Արմենիա» հանդիպումները:

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 20-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 48 միավորով «Փյունիկ»-ն է: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա», որոնք ունեն 42-ական միավոր: 4-րդ տեղում «Ուրարտու»-ն է, որը հավաքել է 34 միավոր: Երկու միավոր քիչ` 32 միավոր ունի «Ալաշկերտ»-ը: Այնուհետ միմյանց հաջորդում են ԲԿՄԱ-ն, «Արարատ»-ը, «Վեստ Արմենիա»-ն, «Վան»-ը, «Շիրակ»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս