
Վաղարշապատի համայնքապետարանը թույլատրել է հակաեկեղեցական և ապազգային հավաքը՝ ընդդեմ Հայ առաքելական եկեղեցու

Վաղարշապատի համայնքապետարանն ի գիտություն է ընդունել «Վարդանանք» շարժման՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ բողոքի ակցիա անցկացնելու մասին դիմումը։
Քիչ առաջ Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է համայնքապետարանի այդ որոշումը՝ գրելով.
«Մեր խմբակցության անունից պահանջում եմ այս որոշումը չեղյալ համարել, քանզի նշված անձի կողմից նախատեսվող հավաքը հակաեկեղեցական է և ապազգային…
Մենք դատապարտում ենք ցանկացած գործողություն, որը դեմ է Հայ Առաքելական Եկեղեցուն…»։