«Ես իսկապես պահանջում եմ` բավարարեք ՔՊ-ականների երաշխավորության միջնորդությունը»

Տաթև Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ դատարանը քննում էր իմ կալանքի հարցը, Ազգային ժողովի 6 կին պատգամավորներ ներկայացրել էին երաշխավորություն։

Դատարանը մերժեց այդ երաշխավորությունները և որոշեց, որ ես, լինելով երկու անչափահաս երեխաների մայր, պետք է լինեմ բանտում։ Նույնիսկ տնային կալանքի մեր միջնորդությունը մերժեց դատարանը և ինձ երկու ամիս բանտարկված պահեցին քրեակատարողական հիմնարկում։

Այսօր Ազգային ժողովի իշխանական ՔՊ ֆրակցիայի բոլոր պատգամավորները երաշխավորություն են ներկայացրել, որպեսզի կալանքից ազատվի Ալեն Սիմոնյանի հարսը (եղբոր կինը)։

Այդ կինն էլ ինձ նման երկու անչափահաս երեխաների մայր է։ Նրան չի կարելի բանտարկված պահել։

Ես իսկապես պահանջում եմ, բավարարեք ՔՊ-ականների երաշխավորության միջնորդությունը և թույլ տվեք, որպեսզի մայրը լինի իր երկու երեխաների հետ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829