Բիշքեկում վերսկսվել է ջրի փուլային մատակարարումը, որն ընդհատվել էր ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի պատճառով
Ղրղզստանի մայրաքաղաքում վերսկսվել է ջրի փուլային մատակարարումը, որն ընդհատվել էր Բիշքեկի միակ ՋԷԿ-ում տեղի ունեցած պայթյունի պատճառով։
Ինչպես հայտնի է դարձել, շուրջ 200 տուն արդեն միացվել է ջեռուցման համակարգին։ «Տաք ջուրը միացված է այն հատվածներում, որտեղ հովացուցիչ նյութի պարամետրերը նորմալացված են»,- ընդգծել են արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Ավելի վաղ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր Մոսկվայի պատրաստակամության մասին՝ օգնելու Բիշքեկում տեղի ունեցած վթարի հետևանքները վերացնելու գործում։
Գիշերը Ղրղզստանի մայրաքաղաքի միակ ՋԷԿ-ում պայթել է ջեռուցման կաթսաներից մեկը։ Ականատեսները պատմել են, որ ջերմակայանում տեղի է ունեցել պայթյուն, որից հետո շենքում հրդեհ է բռնկվել։ ՋԷԿ-ի հինգ աշխատակից վիրավորվել է, նրանցից երեքը հոսպիտալացվել են ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում։
Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը չի բացառել դիվերսիայի հնարավորությունը։ Տասնյակ հազարավոր մարդիկ մնացել են առանց տաք ջրի ու ջեռուցման։