Բաժիններ՝

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Սլովենիայի ընտրանու հետ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Այս մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՖՖ-ի և Սլովենիայի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև: Սլովենիա-Հայաստան հանդիպումը կկայանա Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանայի «Ստոժիցե» մարզադաշտում հունիսի 4-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ին Պրահայում ընկերական հանդիպում կանցկացնի Չեխիայի հավաքականի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս