Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 17 մլրդ դոլար

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն հրապարակել է Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության տվյալները։ Նշվում է, որ 2020-ին, երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ Եվրոպական միությունից (ԵՄ), այդ ընթացքում երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները կազմել են 16 մլրդ 289 մլն դոլար, իսկ 2021-ին առևտրաշրջանառության ծավալները աճել են՝ կազմելով 18 մլրդ 675 մլն դոլար։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Covid-19-ով, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված 2022-ին երկկողմ առևտրաշրջանառությունը նվազել է՝ կազմելով 17 մլրդ 979 մլն, իսկ 2023-ին այն կազմել է 17 մլրդ 670 մլն դոլար։

Ըստ հրապարակված տվյալների՝ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության մեջ Թուրքիան արտահանման ավելցուկ ունի։ 2020-ին Թուրքիայից Մեծ Բրիտանիա է իրականացվել 10 մլրդ 887 մլն դոլարի արտահանում, 2022-ին՝ 12 մլրդ 534 մլն, 2023 -ին՝ 11 մլրդ 712 մլն դոլար։

Անդրադառնալով ներմուծմանը՝ նշվում է, որ Մեծ Բրիտանիայից ներմուծումը կազմել է միջինը 5․5 մլրդ դոլար։ Նկատվել է, որ ներմուծումը 2020-ին կազմել է 5 մլրդ 402 մլն, 2022-ին՝ 5 մլրդ 444 մլն,իսկ 2023-ին՝ 5 մլրդ 959 մլն։

Տեսանյութեր

Լրահոս