Ալեն Սիմոնյանը հերթական դատական հայցն է ներկայացրել ընդդեմ Անժելա Թովմասյանի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան մուտքագրվել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Հայելի ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի, գրում է hayeli.am-ը:

Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ իր պատվին ու արժանապատվությանը վիրավորանք է հասցրել Անժելա Թովմասյանի հետևյալ խոսքը․ «Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ ըսենց վազվզում էր, ինքը ըսենց ոտքերի տակ վազվզում, վազվզում էր Ալենը, ոտերի տակ վազվում։»։

Հայցվոր Ալեն Սիմոնյանը դատարանին խնդրում է Անժելա Թովմասյանին պարտավորեցնել հայցվորից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ,ինչպես նաև պատասխանող Անժելա Թովմասյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 530 հազար դրամ դատական ծախսերի հատուցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031