Վրաստանում վարկերի տոկոսադրույքները նվազել են

2023 թվականի դեկտեմբերին, նախորդ ամսվա համեմատ, վարկերի տոկոսադրույքները նվազել են: Վրաստանի Ազգային բանկի տվյալներով, նոյեմբերին վարկերի տոկոսադրույքը կազմել է 13,69 տոկոս, իսկ դեկտեմբերին նվազել է մինչև 12,94 տոկոս։  Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ուշագրավ է, որ 2023 թվականի դեկտեմբերին նվազումն առավելապես ազդել է լարիով վերցված վարկերի վրա։ Դեկտեմբերին ազգային արժույթով տրված վարկերի տոկոսադրույքները նոյեմբերի համեմատ նվազել են 16,11 տոկոսից մինչև 15,32 տոկոս։ Այդ թվում, իրավաբանական անձանց տրամադրված վարկերի տոկոսադրույքները 13.14 տոկոսից նվազել են մինչև 12.94 տոկոս, իսկ ֆիզիկական անձանց համար՝ 17.70 տոկոսից մինչև 17.23  տոկոս:

2023 թվականի դեկտեմբեր վիճակագրության համաձայն, տրված վարկային միջին տոկոսադրույքն արտահայտվում է հետևյալ կերպ.

  • հիփոթեքային վարկեր՝ 11,27 տոկոս (նոյեմբեր՝ 11,47 տոկոս),
  • ավտովարկ՝ 23,43 տոկոս (նոյեմբեր՝ 25,97 տոկոս);
  • գրավով վարկ՝ 15,55 (նոյեմբեր՝ 16,52 տոկոս),
  • սպառողական վարկեր՝ 17,89 տոկոս (նոյեմբեր՝ 18,33 տոկոս) և այլն:

Հարկ է նշել, որ ի տարբերություն լարիով տրամադրված վարկերի, արտարժույթով տրամադրված վարկերի տոկոսադրույքները ևս աճել են։ Վիճակագրության համաձայն, 2023 թվականի դեկտեմբերին արտարժույթով վարկերի միջին տոկոսադրույքները կազմել են 9,01 տոկոս, նույն տարվա նոյեմբերին՝ 8,58 տոկոս։

Տեսանյութեր

Լրահոս