Լավրովը Փաշինյանին ասաց՝ միջանցք ես ուզում տալ ու գցել ռուսի «գրպա՞նը». ի՞նչ միջանցք. չկա նման բան. Հրանտ Բագրատյան

Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա՝ փաստացի հերքելով այդ մասին արդեն երեք տարի Բաքվից հնչող հայտարարությունները, օրերս հայտարարեց Ռուսաստանի արտգործախարար Սերգեյ Լավրովը՝ մանրամասնելով.

«Փաշինյանն ինչ-որ տեղ ասել է, թե Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից ձեռք բերված համաձայնագրերի շրջանակներում «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսք չկա։ Եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին, և որը կանգնեցրել էր պատերազմը, ասված է, որ բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, և, որ Հայաստանը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության ավտանգությունն Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև երկու ուղղություններով, այդ տրանսպորտային հաղորդակցությունը վերահսկելու են Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանապահները։ Սա, փաստացի, մեջբերում է այն եռակողմ հայտարարությունից, որ ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագատյանը, խոսելով ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարի՝ ասուլիսում հնչեցրած կարևոր շեշտադրումների մասին, նշեց՝ Լավրովի ելույթը հակափաշինյանական էր և 100 տոկոսով պրոհայկական, և դա է պատճառը, որ այն վայնասուն է առաջացրել Ադրբեջանում։

Կարդացեք նաև

«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ նոյեմբերի 9-ի 9-րդ կետով ասված է, որ Հայաստանը պետք է անխոչընդոտ ճանապարհներ տա։ Փաշինյանը, ստորագրելով այդ թուղթը, խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը և միաժամանակ թույլ տվել տարընթերցումներ։ Փաշինյանի հույսն այն էր, որ Արևմուտքն իրեն կօգնի, կասի՝ ռուսներին «տշի», մենք քեզ Ադրբեջանի հետ կհաշտեցնենք, բայց տեսավ Արևմուտքի անկարողությունն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում։ Լավրովը, հասկանալով, որ Փաշինյանը տվեց Արցախը, փակել տվեց Լաչինի միջանցքը՝ հայտարարելով, թե Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, հիմա առաջ ընկավ, ասելով՝ հայեր, էս ի՞նչ եք քննարկում, միջանցք չկա, Ադրբեջանն է, խոսում է, թող խոսի։ Լավրովն առաջ ընկավ՝ շտապեց ասելու՝ Ռուսաստանն ամուր պաշտպանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը»,- ասաց Հրանտ Բագրատյանը։

Նախկին վարչապետի համոզմամբ՝ ՌԴ արտգործնախարարն օգնության ձեռք մեկնեց Փաշինյանին՝ ասելով՝ տուր ճանապարհները, և դրանք կլինեն Հայաստանի մաքսային հսկողության ներքո, և Ալիևի հետ բանակցելիս պնդիր՝ Ռուսաստանը ևս դեմ է միջանցքին։

«Փաշինյանը ծառայություն մատուցեց Արևմուտքին՝ «տշելով» նրանց Արցախից։ Հիմա Փաշինյանի դուխը չի հերիքում նույնն անել Հայաստանում։ Լավրովը Պուտինից հանձնարարություն էր ստացել նման ձևակերպումներով խոսելու։ Լավրովը Փաշինյանին ասաց՝ մուտիլովկաներ ես անում, չկա միջանցքի թեմա, ուզում ես Ալիևի հետ պայմանավորվես, միջանցք տաս, ու դա է՞լ գցես ռուսների վրա։ Լավրովն առաջ ընկավ ու ասաց՝ հայ ժողովուրդ, իմացեք սա… եթե «Խաղաղության պայմանագիրը» կնքվի ռուսների մոտ, Փաշինյանն իշխանության չի մնա, կհասկացնեն՝ ցանկալի անձ չի, նրան չի կարելի վստահել»,- ասաց Բագրատյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս