Թուրքիան 2023թ. Ուզբեկստանում ամենաշատ ընկերություններ հիմնած 3-րդ երկիրն է
Ուզբեկստանի պետական վիճակագրական գործակալությունը տվյալներ է հրապարակել 2023-ին այդ երկրում բացված օտարերկրյա ընկերությունների քանակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ Ուզբեկստանում հիմնվել է 3.383 արտասահմանյան ընկերություն, որի արդյունքում էլ 2024-ի հունվարի 1-ի դրությամբ գործող օտարերկրյա ընկերությունների թիվը հասել է 14.053-ի:
Նշվում են 2023-ին Ուզբեկստանում ամենամեծ թվով ընկերություն հիմնած երկրների անունները: Առաջին տեղում Չինաստանն է (854), երկրորդ տեղում՝ Ռուսաստանը (745), իսկ երրորդում՝ Թուրքիան (364):
Ուզբեկստանում ընդհանուր առմամբ գործող օտարերկրյա ընկերությունների մեջ առաջինը Ռուսաստանն է (3.044), երկրորդը՝ Չինաստանը (2.337), իսկ երրորդը՝ կրկին Թուրքիան (1883):