ՀՀ-ն Հաագայի դատարանում կներկայացնի իր փաստարկներն Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությունը Հաագայում մասնակցել է Մշտական արբիտրաժային դատարանում կայացած ընթացակարգային հարցերով հանդիպմանը՝ 2023 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի կողմից Էներգետիկ խարտիայի պայմանագրի համաձայն նախաձեռնած արբիտրաժի շրջանակներում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հաղորդագրություն է տարածել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչությունը։
Հայաստանի Հանրապետությունը ակնկալում է նշված արբիտրաժային վարույթի ընթացակարգային կանոնների վերջնականացումը, ինչպես նաև Արբիտրաժային վարույթի պատեհ փուլում պատրաստվում է ներկայացնել իր փաստարկներն ու ապացույցները Ադրբեջանի իրավական պահանջների անհիմն լինելու մասին։