Նորից Ուկրաինա. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սանկտ Պետերբուրգ կատարած այցից հետո չնայած տարեվերջին Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ականների հետ խորհրդարանում ունեցած փակ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները ծայրաստիճան լարված են, ու պետք է հնարավորինս հավասարակշռված գործել՝ ավելի չսրելով իրավիճակը, սակայն երեկ հայտնի դարձավ, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Շվեյցարիա, որտեղ հունվարի 14-ին կմասնակցի «Ուկրաինայի խաղաղության բանաձեւ» 4-րդ հանդիպմանը:

Այս փաստը նաեւ ՔՊ-ականների զարմանքն էր երեկ հարուցել, քանի որ այն առանձնապես Հայաստանին չվերաբերող միջոցառում է, ուստի չարժեր դրան մասնակցությամբ հերթական անգամ հարուցել ՌԴ-ի դժգոհությունը:

Հիշեցնենք․ Արմեն Գրիգորյանն անցած տարվա հոկտեմբերի վերջին Մալթայում մասնակցել էր Ուկրաինայում խաղաղության հաստատմանը նվիրված 3-րդ համաժողովին, որի շրջանակում հանդիպել էր Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ: Այդ համաժողովին մասնակցությունը եւ Ուկրաինա այցը ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակը գնահատել էր որպես «ցուցադրական հակառուսական ժեստ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031