Հրաձիգ Նարե Գաբրիելյանը դարձել է Սլովենիայի միջազգային մրցաշարի հաղթող
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Սլովենիայի միջազգային մրցաշարում:
Սլովենիայի Ռուսե քաղաքում մեկնարկել է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։ Մրցումային առաջին օրը 10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով, 2-րդ հորիզոնականով դուրս եկավ եզրափակիչ փուլ։
Գաբրիելյանը եզրափակչում` լինելով միանձնյա առաջատար, 239,7 միավորով դարձել է ոսկե մեդալակիր։ Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով լրացրել է նաև միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա։