Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ անազատության մեջ

168.am-ի տեղեկություններով՝ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է հրթիռների գործով անցնող և մոտ 2 տարի անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը:

Նշենք, որ 2023 թվականի դեկտեմբերի վերջին՝ Նոր տարվա նախաշեմին, մոտ 2 տարի անազատության մեջ մնալուց հետո դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ էր արձակվել այս գործով անցնող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը:

Իսկ 2023 թվականի նոյեմբերին էլ հրթիռների գործի շրջանակում մեղադրվող ՀՀ զինված ուժերի ավիացիայի վարչության նախկին պետ Ավետիք Մուրադյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել էր տնային կալանքի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս